Օրերս People-ը հայտնել է, որ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին կվերադառնան Մեծ Բրիտանիա։ Սակայն սա ընտանեկան ուղեւորություն չի լինի. Սասեքսի դուքսերը պատրաստվում են մասնակցել «One Young World Summit»-ին, որը կհամախմբի 190 երկրների առաջնորդների: Նշվում է, որ տոմսի արժեքը մոտ 1000 ֆունտ է:եհ
Ընդ որում, այս գումարը չի ներառում ճանապարհի կամ կացարանի ծախսերը։ Իսկ VIP տոմսերը կարժենան մոտ չորս հազար ֆունտ ստերլինգ։ Ընդ որում, կազմակերպիչները պնդում են, որ Մեգանն ու Հարրին չեն ստանա միջոցառման արդյունքում հանգանակված գումարը։
Ի դեպ, հունիսի սկզբին Մեծ Բրիտանիայում հանդիսավոր միջոցառում տեղի ունեցավ՝ ի պատիվ Եղիսաբեթ II-ի կառավարման պլատինե հոբելյանի, որը մի քանի օր է տեւել։ Դա երկու տարվա ընթացքում առաջին դեպքն էր, երբ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին արքայական ընտանիքի հետ ներկայացել են հանրությանը։