Համաձայն Neurology ամսագրում հրապարակված հետազոտության՝ գրիպի դեմ ամենամյա պատվաստումները կարող են կապված լինել ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ։
Հետազոտությունը ուսումնասիրել է իշեմիկ ինսուլտը, որն առաջանում է ուղեղի արյան հոսքի խցանման հետեւանքով եւ ինսուլտի ամենատարածված տեսակն է:
Հետազոտողներն ուսումնասիրել են իսպանական առողջապահական տվյալների բազան եւ հայտնաբերել մարդկանց, որոնք առնվազն 40 տարեկան են եւ 14 տարվա ընթացքում առաջին ինսուլտն են ստացել։ Ինսուլտ տարած յուրաքանչյուր մարդ համեմատվել է նույն տարիքի եւ սեռի հինգ մարդու հետ: Հետազոտությանը մասնակցել է 14322 մարդ, որոնք ինսուլտ են տարել, իսկ 71610-ը՝ ոչ:
Հետազոտողները այնուհետեւ ստուգել են՝ արդյոք մարդիկ գրիպի դեմ պատվաստանյութը ստացել են ինսուլտից առնվազն 14 օր առաջ, թե մինչ այդ։
Ընդհանուր առմամբ, ինսուլտից փրկվածների 41,4 տոկոսը ստացել է գրիպի դեմ պատվաստում։ Մարդկանց մոտ, որոնք պատվաստվել են, ավելի մեծ է եղել հավանականությունը, որ ունեցել են այլ հիվանդություններ, ինչպիսին են արյան բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը։ Այս գործոններին համապատասխանեցնելուց հետո գիտնականները պարզել են, որ գրիպի դեմ պատվաստված մարդկանց մոտ 12 տոկոսով ավելի քիչ հավանական է եղել ինսուլտի ռիսկը, քան նրանց մոտ, ովքեր չեն պատվաստվել: