Հայաստանին փոխանցված 32 զոհված զինծառայողների թվում էր նաեւ Շավարշ Մարգարյանը․ նա փետրվարին պետք է զորացրվեր
Advertisement 1000 x 90

Հայաստանին փոխանցված 32 զոհված զինծառայողների թվում էր նաեւ Շավարշ Մարգարյանը․ նա փետրվարին պետք է զորացրվեր

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 32 զինծառայողների աճյուներից մեկը եղել է 20-ամյա Շավարշ Մարգարյանինը։

20-ամյա Շավարշը Արարատի մարզի Լանջառ գյուղից էր։ Ծառայում էր Կապանում։ 2023 թվականի փետրվարին պետք է զորացրվեր։

«Շավարշը վարորդ էր, ավտոմեքենայով հաց էր հասցնում տղաներին։ Այդ օրն էլ է տարել, երբ ցանկացել է վերադառնալ, իրեն ասել են, որ շտապօգնության մեքենան շրջվել է, խնդրել են օգնել։ Հետո արդեն վերադառնալիս ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Մենք ադրբեջանական տեսանյութերից մեկում տեսել ենք իրեն, բայց չեն կարող ասել, թե ինչ վիճակում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շավարշի համագյուղացին։