«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած
Advertisement 1000 x 90

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած

3 անչափահասների մայր Անուշ Ապետյանը, չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։

Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։

Հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։ Ժակը մեզ հետ չի շփվում. խաղով է տարված, բայց տան անդամներն ասում են, որ երեխայի խոսակցության թեման միայն մայրն է` ինչեր էր գնում իր համար, ինչ լավ տեղեր տանում և դեռ տանելու… Իսկ ահա Սեդան, որը ցավից ասես 10 տարով մեծացած ու հասունացած լինի, եղբորն է նայում հոգատարությամբ, սրբում արցունքները, և ներս ենք գնում զրուցելու։

Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան։

Անուշ Ապետյան

«Մի օր Անուշը տուն եկավ ու ասաց` պա՛պ, ուզում եմ զինվորական դառնալ։ Բնականաբար, անհանգստացա, բայց ասացի` հասուն մարդ ես, ես ի՞նչ պիտի անեմ։ Անուշը պատասխանեց, որ լավ է մտածել և հետ չի կանգնելու իր որոշումից։ Դրանից հետո, երբ առաջին անգամ տեսա նրան զինվորական համազգեստով, հասկացա, որ անհանգստությունը տեղի է տալիս հպարտությանը»,–պատմում է Անուշի հայրը` Աշոտ Ապետյանը։

Ամբողջությամբ՝ sputnikarmenia.am