«ԱՆՄԱՀԱՑԱՎ ՀԱՆՈՒՆ…
Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ հանուն հայրենիքի, հանուն խաղաղության անմահացել է Մասիս համայնքի Գեղանիստ գյուղի զավակ Հովհաննես Կարենի Եղիազարյանը:
Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն Ձեզ:
Հ. Եղիազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Գեղանիստ գյուղում»:
Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից