Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ. 44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարությունը
Advertisement 1000 x 90

Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ. 44-օրյա պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարությունը

Անհայրենիք գրչակի ղեկավարած թիմում միակ բանը, որ կատարվում է անթերի, մանիպուլյատիվ տեղեկատվության տարածումն է։ Նման բովանդակությամբ մի հայտարարություն էլ տարածեց Ոստիկանությունը՝ նպատակ ունենալով հանրային կարծիքը շեղել իրենց գործած ստոր և բարոյականության սահմաններից դուրս արարքներից։ Միայն բառեր, բառեր, բառեր և հակառակը փաստող գործողություններ՝ ամեն ինչ այս կառավարության բանաձևերի համաձայն։

Մենք՝ պայքարի դուրս եկած ծնողներս, հայտարարում ենք.

Առաջին. Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ։ Այնտեղ են հանգչում գաղափարի համար մարտնչածներն ու կյանք տվածները։ Նրանք, ովքեր դավաճանել են այդ գաղափարները, նրանք, ովքեր փախել են, նրանք, ովքեր ծնկել են թշնամու առաջ, նրանք, ովքեր չեն հասկանում, թե ինչ է պայքարը, իրավունք չունեն մուտք գործելու սրբավայր։

Երկրորդ. Ի՞նչ կապ ունեք դուք՝ ձեր նկարագրած ազատության և անկախության համար պայքար մղած Ոստիկանության հետ։ Ի՞նչ կապ ունեք դուք հայրենիքի համար կյանք տված ոստիկանների հետ, ինչպե՞ս եք դուք նայում նրանց ծնողների և երեխաների աչքերին, երբ առանց աչք թարթելու՝ գետնին եք տապալում և քարշ տալիս հերոսածին մայրերին։ Ի՞նչ արժեքներ եք կրում դուք, ո՞րն է ընդհանրապես ձեր ապրելու իմաստը։