Մեզ կործանող էգոիզմը…
****44 օրյա պատերազմից հետո որոշեցինք , որ մեր երեխեքը պիտի շատ պրակտիկ գիտելիքներ ունենան, որ կարողանան դրանք հետագայում կիրառել ի շահ պետության: Արդյունքում որոշեցինք լաբորատորիաներ բացել դպրոցներում’ գիպսի լաբորատորիա, քիմիայի, բույսերի աճեցման…. սկզբում շատ էի ուրախացել, բոլորով գումար էինք հավաքում, նյութերը գնում….հետո քիչ_քիչ հանձնվեցի: Պատկերացրեք մի իրավիճակ’ 300_400000 դրամի ապրանք ես գնում, 3 ժամ ճանապարհ գնում, տեղափոխում այդ ապրանքը ՀՀ հեռավոր մարզերից մեկի դպրոց, ու տնօրենն ալարում է դուրս գալ իր սենյակից տեսնել, թե ինչ ենք տարել, երեխեքն արագ գնում են տուն, որ չօգնեն իրերը տեղափոխել, ամեն ինչ դասավորում եք սենյակներից մեկում ու թողնում գնումդե տնօրենը սուրճ է խմում, չի կարող անգամ դուրս գալ շնորհակալություն հայտնելր, կամ ցտեսություն ասել, որովհետև դպրոցն իր սեփականությունը չի, ինքն էլ մյուս տարի լքելու է պաշտոնը, շահ չկա այդ ամենում… ու այդպես շատ դպրոցներ
****իմ ուսանողները հաճախ թերանում են , որովհետև խմբային աշխատանքներ չեն կարողանում անել, ամեն մարդ մտածում է միայն իր շահի մասին, իր’ լավ ներկայանալու, ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլում ենք պարտվում, որովհետև ամեն մեկն ուզում է հենց ինքը գոլ խփել: Խմբային հանձնարարաություն եմ տալիս, հաջորդ տեսնում ամեն մարդ իրենն է արել առանձին… շատ հաճախ չեն կարողանում արդյունավետ համագործակցել…
****դպրոցում հազվադեպ կգտնեք որևէ աշակերտի, ով ուրախանում է դասընկերոջ առաջընթացով, աշխատավայրում հազվադեպ կգտնեք մեկի, ով ուրախանում է իր կոլեգայի հաջողություններով…
Կործանարար էգոիզմ է տիրում ամենուր, փոքր երկրների համար անթույլատրելի…
*** շատերի համար հեղինակություն հանդիսացող շատ գրողների, ազդեցիկ կերպարների եմ այս օրերին խնդրել երեխեքի համար թեկուզ կես ժամով ելույթ ունենալ, սեմինար կազմակերպել….նուրբ մերժել են…ժամանակ չունեին…անվճար էր
Անի Խուդոյանի ֆեյսբուքյան էջից