Այսօրվանից «Սուրմալուի» հարակից՝ Քրիստափորի փողոցում վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը
Advertisement 1000 x 90

Այսօրվանից «Սուրմալուի» հարակից՝ Քրիստափորի փողոցում վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ:

Հոկտեմբերի 12-ից Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը: