Աննա Հովները ֆեյսբուքում գրել է․
«Ուրեմն, բացում եմ միջազգային լրատվականների կայքերը`ամեն տեղ առաջին նորությունն Արցախի երեկվա հզոր հավաքի մասին է:
Սոցկայքերը պայթում էին Արցախի բազմահազար լուսանկարներից, միասնական ոգուց և համախմբվածությունից: Ողջ հայ ազգը Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև ամբողջ աշխարհի քաղաքական շրջանակները հետևում էին Արցախի իրադարձություններին:
Այնպիսի տպավորություն էր, որ իսկական Սփյուռքի համահավաքը հենց սա՜ էր, ոչ թե թուրքական շահերը սպասարկողների անհասկանալի գագաթնաժողովը: Համահավաք, որտեղ նորից վերածնունդ ապրեց Հայաստան-Արցախ-Սփյուռք հզորագույն միասնությունը:
Հիմա` ուշադրություն:
Ոչ մի տառ, բառ, հաչոց կամ մլավոց, ծպտուն անգամ դուրս չեկավ երեկ այս իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Ոչ ոք իրենցից
չանդրադարձավ այդ կարևորագույն իրադարձությանը. ոչ ՔՊ վարչության անդամները, ոչ ԱԺ ՔՊ ֆրակցիայի անդամները, ոչ ՔՊ-ական մարզպետներն ու քաղաքապետները. ոչ ոք իրենց ոհմակից:
ՈՉ Ո՜Ք:
Ու դուք պիտի հետո ասեք, որ ձեզ սխալ են հասկանու՞մ: Բա ձեր երկար ու ձևական լեզունգներն ու՞ր կորան. կուլ ե՞ք տվել: Բա «Արցախ, Արցախ» էիք գոռում, ձեր նախընտրական կլոունադաների ժամանակ պատռվում էիք մեջտեղից, թե բա Արցախը Հայաստան է և վերջ:
Բա ու՞ր եք: Բա երկրի ոչ բարով առաջին դեմքերն եք, ու մի տառ չգրե՞ք: Թե՞ այս հավաքը Հնդկաստանի խուլ գյուղում էր անցել, դրա համար եք անտեսում: Իսկ գուցե ձեր նոր գնված տներում նստած եղունգնե՞րն էիք կրծում, որովհետև ձեր սրտով չէր:
Գիտեք, ձեր ալիևից դուք մի բանն եք լավ սովորել. ամեն ինչ բացահայտ եք անում: Ալիևն էլ է տենց. ինչ ուզում անում է, անելուց առաջ էլ բացահայտ պլաններն ասում է, որովհետև վստահ է, որ մտքով ինչ էլ անցնի` փաշաևը բարի փերիի դեմքով կկատարի իր ցանկացած ցանկությունը:
Ո՞նց կարելի է այսքան թուրքական լինել հոգով, սրտով, ուղեղով: Ո՞նց կարելի էր անտեսել երեկվա համահայկական հավաքը, ո՞նց: Միայն մի դեպքում է դա հնարավոր. երբ դու զզվում ես հայերից, արցախցիներից: Երբ դու ատում ես «Հայ» բառը, երբ դու երազում ես վաճառել Արցախը, երբ դու վախենում ես գոնե ձևի համար տառ գրել, որ թուրքի լամուկները քեզ վրա չգոռան և անկյուն չկանգնեցնեն:
Չնայած, ինչու՞ եմ զարմանում, երբ երկրի գլխավոր աթոռին սոսնձված ոչնչությունը կանգնում, ասում է. «Ինձ ապացուցեք, որ Արցախը հայերինն է»: Սա աբսուրդ է, աբսու՜րդ:
Սա նույնն է, ինչ Պուտինը կանգնի, ասի «Ինձ ապացուցեք, որ Մոսկվան կամ Ղրիմը ռուսներինն է», կամ օրինակ, Մակրոնն ասի «Դե ինձ փաստեր բերեք, որ Փարիզը ֆրանսիական է»: Հասկանում ե՞ք:
Փաշաև, ե՜ս կարող եմ ապացուցել, որ Արցախը հայկական հող է: Արի՜` պատմեմ: Փաստերով: Մենակ մի բան չեմ կարող ապացուցել. քո մեջ հոսող հայկական արյունի առկայությունը:
Ոսո՜խ»: