Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի 70-ամյա գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Գիտնականները բացահայտել են շիզոֆրենիայի 70-ամյա գաղտնիքը

Այսօր գոյություն ունեն մի շարք տվյալներ, որոնք ցույց են տալիս շիզոֆրենիայի զարգացման գործում դոֆամինի եւ դոֆամինային ռեցեպտորների կարեւորությունը։ ԱՄՆ-ից գիտնականներն իրենց նոր հետազոտությամբ վերջակետ են դրել 70-ամյա գաղտնիքին, գրում է EurekAert-ը։

Գիտնականները փորձել են հասկանալ՝ ինչպես է դոֆամինը կապված շիզոֆրենիայի հետ։

Լիբերի անվան ինստիտուտից թիմը հայտնաբերել է գենետիկ մեխանիզմ, որը կապում է դոֆամինը եւ շիզոֆրենիան եւ ցույց է տալիս պատճառահետեւանքային կապը։

Գիտնականներն ուսումնասիրել են պոչավոր կորիզում գեների էքսպրեսիան (ուղեղի հատված, որը կապ ունի էմոցիոնալ որոշումներ կայացնելու հետ)։

Նախ նրանք հայտնաբերել են, որ նյարդային բջիջները չեն կարող հստակ վերահսկել դոֆամինի մակարդակը, ապա գտել են գենետիկ մեխանիզմ, որը պատասխանատու է դրա համար։ Պարզվել է, որ այդ մեխանիզմում առանցքային դեր են խաղում դոֆամինային ռեցեպտորները։ Դրանց աշխատանքում խախտումները հանգեցնում են գլխուղեղում դոֆամինի ավելցուկի։

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դոֆամինային ռեցեպտորների էքսպրեսիայի նվազեցումը բացատրում է շիզոֆրենիայի ռիսկերի գենետիկ հատկանիշները։

news.am