Qatar Airways-ի ինքնաթիռն ավարտել է աշխարհում ամենաերկարատև ուղիղ թռիչքը
Advertisement 1000 x 90

Qatar Airways-ի ինքնաթիռն ավարտել է աշխարհում ամենաերկարատև ուղիղ թռիչքը

Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Քաթարի մայրաքաղաքից, վայրէջք է կատարել Նոր Զելանդիայի Օքլենդի օդանավակայանում՝ առաջին անգամ ավարտելով աշխարհում ամենաերկարատև ուղիղ առևտրային թռիչքը: Այս մասին հայտնել է New Zealand Herald թերթի կայքը:

14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տևողությունը կազմել է 16 ժամ 15 րոպե: Հանդիպակաց քամու պատճառով հետադարձ ուղևորությունը կարող է տևել ավելի քան 18 ժամ:

Թռիչն իրականացրել է 259 նստատեղով Boeing 777-200 ինքնաթիռը: Ինչպես նշել է հրատարակությունը, իր պատմական թռիչքի ժամանակ ինքնաթիռը եղել է լեփլեցուն: Ինքնաթիռի անձնակազմը ներառել է 4 օդաչուների և 15 ուղեկցորդների: Թռիչքի ժամանակ ուղևորներին մատուցվել են ընդհանուր առմամբ 1,1 հազար գավաթ սուրճ և թեյ, ինչպես նաև երկու հազար սառն ըմպելիքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր