Գագիկ Ծառուկյանը փորձե՞լ է միջամտել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացին. armlur.am
Advertisement 1000 x 90

Գագիկ Ծառուկյանը փորձե՞լ է միջամտել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացին. armlur.am

Երեկ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսի կողմից արտահանձնվել է Բաքվին: ArmLur.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվել է, թե Ծառուկյանն արդյոք փորձե՞լ է միջամտել Լապշինի արտահանձնմանը՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի և Գագիկ Ծառուկյանի անձնական կապերը։
«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նման խնդիրները չեն քննարկվում և առավել ևս՝ չեն լուծվում անձնական կապերի համատեքստում։ Սա բացառապես միջպետական հարաբերությունների դաշտ է։ Լապշինի խնդիրը պետք է քննարկվի ԱԳՆ խողովակներով, խորհրդարանական դիվանագիտության և կամ այլ միջազգային ձևաչափերում»,- նշել էց նա։
Տոնոյանը հիշեցրեց, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է և ընդգծեց, որ որքանով տեղյակ է` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական ակտիվ զբաղվում է խնդրով։ «Իսկ անձնական կապերով կամ անձնական հեղինակությամբ կարելի է այլ պետություններից ավելի մեծ թվով գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հրավիրել Արցախ։ Ինչն էլ, հավատացնում եմ Ձեզ, Գագիկ Ծառուկյանը անպայմանորեն կիրականացնի»,- հավելել է նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր