Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի հոգեբանները պարզել են, որ որակյալ քնի պակասը կարող է առաջացնել ագրեսիվ վարք՝ խախտելով զգացմունքների կարգավորումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychology ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 450 ուսանող, որոնց երկու անգամ հարցրել են քնի որակի և ագրեսիվության մակարդակի մասին։ Ուսանողները նաև ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցել՝ նրանց ուղեղի ակտիվությունը չափելու համար։
«Ինչպես պարզվել է, քնի վատ որակը մեծացնում է ուսանողների անբարյացակամությունը։ Վատ քունը կարող է վնասել միջանձնային հարաբերություններին, ուստի կարևոր է, որ մարդիկ գիտակցաբար ջանքեր գործադրեն բավարար և որակյալ քուն ունենալու համար:
Ուղեղի վիզուալիզացված տվյալները ցույց են տվել, որ էֆեկտը կարող է պայմանավորված լինել նախաճակատային կեղևի ակտիվության նվազմամբ և ուղեղի լիմբիկ հատվածների ակտիվության բարձրացմամբ: Սա ցույց է տալիս հուզական ճանաչողության դեֆիցիտը` ուրիշների զգացմունքները ճիշտ մեկնաբանելու կարողությունը, և մեր մտքերն ու զգացմունքները կարգավորելու ունակության խախտումը: