«Ոչ թե դու ես քաղաքական թեկնածուի խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում»
Advertisement 1000 x 90

«Ոչ թե դու ես քաղաքական թեկնածուի խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում»

Արման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան բաներ, որ մինչև դրանցից օգտվելն ավելի լավն են ու հաճելի, քան օգտվելու ժամանակ)):
Օրինակ՝ սուրճը… աղացած սուրճի ամանից հոտ ես քաշում՝ անուշ ու թանձր բույրից ավելի մեծ հաճույք ես ստանում, քան սուրճը եփելուց հետո խմելով:
Սիգարետը… բաց տուփից հոտ ես քաշում, թութունի անուշ բույրը հաճելի է, բայց հենց վառում ես՝ դառնում է զզվելի:
Նույնն էլ քաղաքականության մեջ է.
Թեկնածուն կամ քաղաքական ուժը մինչ գործի անցնելը հաճելի է իր գունավոր խոստումներով, բայց հենց անցնում է գործի՝ հասկանում ես, որ ոչ թե դու ես իր խոստումներից օգտվում, այլ ինքն է քեզանից օգտվում ու դառնում է զզվելի))»: