«Վազգեն Սարգսյանը հա՛մ զայրացած էր, հա՛մ հպարտ: Զայրացած էր, քանի որ իր վարչության պետերից մեկն՝ առանց իրեն տեղեկացնելու, ինքնագլուխ գնացել ու ընդունելության էր արժանացել ոչ ավել, ոչ պակաս Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդի մոտ: Հպարտ էր, քանի որ իր վարչության պետերից մեկն ինքնագլուխ կարողացել էր հանդիպել Հռոմի Պապի հետ, զրուցել նրա հետ, հայկական կոնյակ նվիրել և ամենայն հավանականությամբ այն ըմբոշխնելուց հետո Հռոմի Պապը շնորհակալական նամակ էր ուղարկել Արմեն Սարգսյանին՝ Էջմիածնի միջոցով: Վազգենից նեղացել էր նաև Վեհափառը՝ «մի կես բերան գոնե տեղեկացնեիք, որ նման հանդիպում եք կազմակերպում» տրամաբանության մեջ: Չէին հավատում, որ առանց նախապես կազմակերպելու մի հայ փոխգնդապետ կարող էր արժանանալ նման բարձր ընդունելության:
Վազգեն Սարգսյանը որտեղի՞ց իմանար:
Նամակը չգար, Վազգենն էլ չէր իմանալու:
Իսկ հարցին, թե ինչու՞ չեք զեկուցել հանդիպման մասին, Արմենը տվել էր ամենաճիշտ ու անկեղծ պատասխանը. «չէիք հավատա»…
Գրքիս շնորհանդեսին մնաց մեկ ամիս…
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից