Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց աթլետիկայի միջազգային մրցաշար: Հայաստանից հանդես եկան վազորդներ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը և երևանցի Գայանե Չիլոյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Սպասելիքները գերազանցեց Երվանդը, որը 1500 մետրն անցավ 3. 40, 89 վայրկյանում: Արդյունքը, հիրավի, բարձր է, մանավանդ, որ նա ընդամենը շաբաթներ առաջ, ստույգ ՝ հունվարի 28 –ին, 800 մետրը հաղթահարեց բավականին համեստ՝ 1. 56, 9 ցուցանիշով:
Բերգրադյան վազքուղում պատվասեր գյումրեցու ցույց տված ժամանակը գրանցվեց որպես Հայաստանի նոր ռեկորդ, իսկ մեկնարկի ելած տասը մրցակիցների պայքարում ՝ երկրորդ մրցանակակիր: Նրանից առաջ անցավ միայն տեղացի Էլզան Բիբիչը / 3. 39, 16 /:
Կանանց 60մ. պայքարին մասնակցեց Գայանեն, որը 16 մրցակցուհիների մրցավեճում 7, 68 վայրկյանով ճանաչվեց… 15 –րդը: Ի դեպ, մեր մարզուհին 4 – 5 տարի առաջ նշած տարածությունում գրանցում էր 7, 56 վրկ, ժամանակ: Բելգրադում հաղթող ճանաչվեց բրիտանացի Դինա Աշերսմիդթը / 7 , 13 վրկ /: