Թուրքիայի Գազիանթեփ նահանգում գտնվող Շահինբեյի քաղաքապետարանը նորապսակներին բաժանում է գրքեր, որոնցում խորհուրդ է տրվում ամուսիններին իրենց կանանց նկատմամբ բռնություն կիրառել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:
«Ընտանեկան երջանկություն» խորագիրն ունեցող գրքում նշվում է, թե ինչպես պետք է վերաբերվել «սահմանն անցած» կնոջը: Մասնավորապես նշվում է, որ եթե ամուսինը կնոջն ասում է իր սխալները, ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, սակայն կինը չի փոխվում, ապա նրան պետք է «վախեցնել և հավուր պատշաճի ծեծել»:
«Ծեծը երկու տեսակի է լինում` մեկը հալածանք է, մյուսը` անհրաժեշտություն: Անհրաժեշտ ծեծը դեղամիջոց է»,- նշվում է գրքում, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է կարելի և ինչպես չի կարելի ծեծել կնոջը:
Նաև ընդգծում է, որ կանայք իրավունք չունեն ծեծելու տղամարդկանց: