Օրվա ստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա ստղագուշակը

ԽՈՅ

Եթե ընտանիքում ձեզ չեն հասկանում, եղեք ավելի կտրուկ: Այլ շանսեր չկան, որ ընտանիքի անդամները ձեզ կհասկանան:

ՑՈՒԼ

Այսօր լավ կանեք զբաղվեք ինքնաքննարկմամբ: Փորձեք հասկանալ, թե ինչն այն չէ ձեր մեջ, որը դուր չի գալիս ձեր եկրորդ կեսին: Բայց աշխատեք շատ չխորանալ, այդպես կսկսեք զբաղվել ինքնաքննադատությամբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Այսօր ամեն առումով լավ օր է սպասվում ձեզ: Փորձեք այնպես անել, որբ ձեր երեխաները կազմակերպված լինեն: Օրինակ, եթե դուք եւ ձեր ամուսինը ուշ եք վերադառնալու տուն, ինչո՞ւ ոչ` ասեք, թող նրանք զբաղվեն տնային գործերով:

ԽԵՑԳԵՏԻՆ

Դուք կզգաք, որ այն, ինչ անում եք, անում եք մեխանիկորեն, ոչ թե մտածելով: Եթե այդպես եք վարվում նաեւ սեր խոստովանելիս, ուրեմն փորձեք հասկանալ` որքանով են անկեղծ ձեր հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾ

Լավ կլինի, որ ողջ ընտանիքով այսօր գնաք որեւէ սպորտային իրադարձության: Եթե ֆուտբոլային հանդիպում չկա, ապա պարզապես գնացեք զբողնելու:

ԿՈՒՅՍ

Ինչ էլ, որ անեք, ձեզ համար կարեւոր կլինի խորհրդակցել ձեր սիրելիի հետ: Նույնիսկ այն հարցերի վերաբերյալ, որոնցից Նա չի հասկանում, կցանկանաք լսել Նրա կարծիքը: Դժվար է բացատրել ձեր պահվածքի իմաստը, բայց փաստը մնում է փաստ, իսկ ձեր սիրելին ստիպված կլինի համակերպվել այդ ամենի հետ:

ԿՇԵՌՔ

Այսօր ձեզ համար դժվար կլինի որոշումներ կայացնելը, հատկապես, եթե դրանք վերաբերում են ձեր անձնականին: Որքան էլ, որ դժվար լինի, միեւնույն է, ստիպված կլինեք ինչ-որ բաներ նախաձեռնել այօր կամ մոտ ապագայում:

ԿԱՐԻՃ

Այսօր բոլորը կնախանձեն ձեր ներդաշնակ հարաբերություններին: Իրոք, ոչ բոլոր զույգերն են կարողանում միմյանց հասկանալ կես խոսքից կամ մի հայացքից: Փորձեք պահպանել այդ հատկանիշը նաեւ հարաբերությունների հետագա փուլերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր դժվար կկարողանաք ձեր սիրելիից որեւէ բառ կորզել: Ստիպված կլինեք գուշակություններ անել, թեպետ, դա էլ ձեզ հեշտությամբ չի տրվի: Ամեն դեպքում, աշխատեք երեւակայությանը զոռ չտալ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Մի փորձեք ձեր ներկայիս հարաբերությունները համեմատել նախորդի հետ: Ձեր սիրելի անձնավորություն էլ է տարբեր ձեր նախկին սիրուց: Նոր հարաբերությունները պետք է կառուցել նորովի:

ՋՐՀՈՍ

Եթե եղանակը թույլ տա, սիրելիի հետ «վերադարձեք» մանկություն: Կարեւոր չէ, թե ինչպես: Կարեւորը տանից դուրս եկեք: Փակ տարածության մեջ դժվար, թե կարողանաք կրկին երեխաներ դառնալ:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելիին նվիրեք որեւէ բանաստեղծություն, պոեմ, կամ, թեկուզ, հեքիաթ: Կարեւոր չէ, թե որքան խենթ կլինի այդ ստեղծագործությունը: Հանուն սիրո` ցանկացած խենթություն արդարացված է:

news.am