Օրվա աստղագուշակը
Advertisement 1000 x 90

Օրվա աստղագուշակը

ԽՈՅ

Այսօր ձեր սիրելիին դժվար օր է սպասվում, եւ միայն դուք կարող եք անել ամեն հնարավորը, որպեսզի օրը նրա համար դառնա առավել լուսավոր, ուրախ եւ վառ: 

ՑՈՒԼ

Այսօր ձեր սիրելին կդրսեւորի իրեն այնպես, ասես հասկանում է ձեզ կես բառից: Դե ինչ, կարելի է նրանով միայն հպարտանալ եւ պահպանել նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Այսօր դուք պետք է ավելի համարձակ լինեք եւ փորձեք սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ նորույթ մտցնել: Ձեր սիրելիին ձանձրացրել է ձեր հարաբերությունների կանխատեսելիությունը:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի բացատրել ձեզ, թե ինչ է նա զգում ձեր հանդեպ: Թերեւս, մեկ բառով անհնար է նկարագրել նրա զգացմունքները: Դա տարբեր եւ իրար հակացող զգացմունքների խառնուրդ է:

ԱՌՅՈՒԾ

Այսօր սիրելիի կողքին ձեզ միայնակ կզգաք, անգամ եթե ինքներդ ձեզ չկարողանաք խոստովանել դա: Ցավոք, այսօր դուք միանգամայն տարբեր տրամադրություն կունենաք եւ կխոսեք տարբեր բաների մասին:

ԿՈՒՅՍ

Այսօր դուք պետք է փորձեք ձեր եւ ձեր սիրելիի համար ինչ-որ հետաքրքիր արկած մտածել, հակառակ դեպքում` սիրելին կհոգնի ձեր միօրինակ հարաբերություններից:

ԿՇԵՌՔ

Այսօր դուք հավանաբար տհաճ բացահայտում կանեք ձեր սիրելիի վերաբերյալ: Բայց դա լավ է, քանի որ նրա մասին մեկ պատրանք պակաս կունենաք:

ԿԱՐԻճ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ կարող է ծագել փողի խնդիրը: Հենց այդ խնդիրը կարող է փչացնել անգամ ամենառոմանտիկ հարաբերությունները: Աստղերը հույս են հայտնում, որ դուք դա թույլ չեք տա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զբաղվել բնակարանում կահույքի վերադասավորմամբ: Կարող եք օգնության կանչել ձեր ընկերներին: Այդ դեպքում ե’ւ արագ գլուխ կհանեք գործից, ե’ւ երեկոյան զբաղմունք կգտնեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐ

Հնարավոր է այսօր ձեր սիրելին ձեզ այնպիսի բան պատմի, որը լսելը ձեզ տհաճ կլինի: Դուք պետք է սթափ մտածեք եւ ցույց չտաք դա սիրելիին: Նա ձեր աջակցության կարիքն ունի, ոչ թե դաս տալու:

ՋՐՀՈՍ

Անգամ ամենատարբեր մարդիկ կարող են միասին լինել, եթե երկուսն էլ ցանկանում են դա: Կրկնեք այս միտքն ամբողջ օրվա ընթացքում, եւ երեկոյան արդեն այն կաշխատի”

ՁԿՆԵՐ

Այսօր համապատասխան օր է, որպեսզի սիրելիի հետ հարաբերություններում ամեն ինչ իր տեղը դնեք: Ձեր միջեւ առկա անտեղյակությունը միայն ոչնչացնում էր ձեր զգացմունքները: Իսկ հիմա ժամանակն է, որ դուք ոչնչացնեք այդ անտեղյակությունը: