Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր բանը գիտե՞ք ինչումն է… Մեր զինուժն ու զինվորականները մեծից փոքր, շարքայինից գեներալ, խրամատի մեջ կանգնածից մինչև պահեստային իրոք պատրաստ են իրենց առջև դրած խնդիրները լիովին կատարելու, եթե այդ խնդիրները վայել են հաղթանակած երկրին` թեղադրող երկրին…
Այս 25 տարուց ավել է արդեն, որ մենք կարոտ ենք մնացել հզոր քաղաքական կամքի դրսևորման, թե չէ մի երկու հրթիռ պակաս, մի 3 անգամ ավել հակառակորդի զորքեր, կամ մի 100 հատ տանկ ու ինքնաթիռ, որ մերն են բայց առայժմ հակառակորդի ձեռքում, դրանք բոլորը լուծելի հարցեր են:
Այո, դժվար կլինի, միգուցե և շատ կորուստներ, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ հաղթանակը ուղղակի չի կարող մերը չլինել, էն կամքի ուժն ու քաջությունը, որ մեր ամեն հասարակ զինվոր կրում է արդեն իսկ բավական է ցանկացած հաղթանակ տանելու:
Էդ ապրիլյան պատերազմը օրինակ չի, քանզի կրկին, հակառակորդի մի քանի անգամ գերազանցող կենդանի ուժն ու տեխնիկան 4 օրում միայն դասակի խնդիր կատարեց, որ մերոնք շատ դեպքերում անում են երկու երեք հոգով (դիրք գրավելը նկատի ունեմ):
Եթե կրկին դրսևորվեր ուժել քաղաքական կամք, ապա ես համոզված եմ, որ ոչ միայն կկանգնեցվեր թշնամու գրոհը, այլև հակագրոհով կազատագրվեր նորանոր տարածքներ: Այսօր մեր քաղաքական դաշտում աթոռակռիվ ու պաշտոնակռիվ է, երբ սահմանին իսկական կռիվ է:
Վաղը ընտրության ենք, ես ինքս և մեր կառույցը Հայոց Ազգային Գվարդիան հեռու ենք քաղաքականությունից, բայց որպես քաղաքացի ես ընտրելուց առաջ պետք է մտածեմ, թե ո՞ր խնդիրն է ծառացած իմ Հայրենիքիս առաջ առաձին հերթին, ո՞ր քաղաքական ուժն է այդ խնդրին լուծում առաջարկում` կոնկրետ, հասկանալի անունելի ծրագրով ու երաշխիքներով:
Մեր առաջնային խնդիրը դա հակամարտության վերջնական հանգուցալուծումն է, և իհարկե արյունով վերադարձրածը ստորագրությամբ կրկին գերության տալով լուծում առաջարկողները նույնիսկ մի քվե չպետք է ստանան: Մնացած դաշինքներն ու կուսակցություններն էլ պետք է հասկանան, որ մենք թքած ունենք, թե իրենք ինչպես են մեկը մյուսի աչքը հանելու` մատներով, թե գրիչով, մեզ հետաքրքրում է, թե դուք ինչպես եք խնդիրը լուծելու:
Զսպանակը, որ զսպանակ է երկար չօգտագործելվելու և սեղմված պահելու դեպքում ժանգոտում է կորցնում իր առաձգականությունն ու երբ արդեն պետք է բացվի, այն չի աշխատում ինչպես որ հարկն է: Մեր զինվորներին չի կարելի հավերժ սեղմված զսպանակի դերում պահել, ապրիլին դրա վնասները ակնհայտ էին: Միայն քաղաքական հզոր և անկոտրում կամքի ուժի կարիք ունենք, մնացածը մենք կամ ունենք կամ ինքներս կխլենք, երբ դրա կարիքը ունենանք, վերջին 25 տարվա իմ լսած ամենադիպուկ խոսքն էլ այս ստեղծված իրավիճակը բնորոշող դա՝ «Մենք բուշլատներով հաղթեցինք, դուք կոստյումներով տանուլ չտա՛ք»-ն է, որը, ցավոք սրտի, մինչ օրս մնում է անպատասխան!!!»: