«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքիին (1-1).
«Միասին մենք ուժեղ ենք»,- գրել է Մխիթարյանը և տեղադրել լուսանկար:
Հիշեցնենք՝ երեկ կայացած խաղում թուրինյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն 83-րդ րոպեին։ Միլանցիները հանդիպման վերջում նշանակված 11-մետրանոցի շնորհիվ՝ 95-րդ րոպեին, փրկվել են պարտությունից։ 11-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Ռոմելու Լուկակուն։