Բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը. Ռուբեն Վարդանյան

Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կից հրապարակելով Ստեփանակերտում ձայնագրված իր հարցազրույցի տեսանյութը․

«Այս իրավիճակում ես կարևոր եմ համարում երկու ուղղությամբ աշխատանքը՝ ներսում հասարակության համախմբումը և հայկական աշխարհին ու Արցախի ընկերներին Արցախում և Արցախի շուրջ կատարվողի մասին տեղեկացնելը, ներկայացնելը, թե նրանք ինչ կարող են անել մեզ համար։

Իսկ բամբասանքները տարածվում են նրա համար, որ կոտրեն մեր մեջ հավատն ու վստահությունը։ Ուզում եմ արցախցներին ասել, որ որպես մարդ բոլորս էլ ունենք թերություններ ու առավելություններ. իմ առավելությունն ու ուժը իմ տված խոսքի տերը լինելն է։ Ես միշտ այդպես եմ ապրել ու շարունակելու եմ այդպես ապրել»,- գրել է Ռուբեն Վարդանյանը։



Նման նյութեր