Ռուսաստանի ռազմա-մարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանը հայտարարվել է III ձմեռային զինվորական խաղերի դեսպան: Այդ մասին հայտնել է Խաղերի մամուլի կենտրոնը: «III ձմեռային Համաշխահային զինվորական խաղերի, որոնք տեղի կունենան 2017 թվականի փետրվարի 22-ից մինչև 28-ը Սոչիում, նոր դեսպան է դարձել շոումեն, զավեշտաբան, կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալստյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դերասանն իքը հայտարարել է, որ «սերտորեն բարեկամություն է անում պաշտպանության նախարարության հետ»:
Ձմեռային Համաշխարհային զինվորական խաղերը մարզական միջոցառում է, որը զինծառայող-մարզիկների համար կազմակերպվում է չորս տարին մեկ անգամ: 1995 թականից անցկացվում են ամառային Համաշխարհային ռազմական խաղերը, իսկ 2010 թվականից՝ ձմեռայինները: Այդ ժամանակամիջոցում եղել են վեց ամառային զինվորական Օլիմպիադաներ և երկու ձմեռային՝ 2010 թվականին Աոստայում (Իտալիա) և 2013 թվականին Անսիում (Ֆրանսիա), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: