Հանրապետության տարածքում`
ապրիլի 22-23-ի, 25-27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 11 + 16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 11 + 14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +17 +20,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 13 + 16,
Լոռիում՝ գիշերը՝ + 2 +6, ցերեկը՝ +17 +21,
Տավուշում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 15 + 18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 10 + 13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 21,
Արարատում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 22 + 25,
Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 12 + 14,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 22 + 27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 20 + 25։