Մադոննան ոչ միայն վեց երեխաների մայր է, այլեւ կրակոտ գեղեցկուհի, ով, չնայած իր տարիքին, շարունակում է վայելել երիտասարդ տղաների սերը:
Այս անգամ փոփ աստղը որոշել է երաժշտությունը վայելել իր սիրելիի՝ Ջոշ Պոպերի հետ։ Մադոննան երեխաների եւ բռնցքամարտիկի հետ Նյու Յորքում դաշնամուրի համերգին ներկա է եղել։ Երգչուհին սոցիալական ցանցի իր էջում Ջոշի հետ նկարներ է հրապարակել, որոնցում նրանք միջանցքով շարժվում են դեպի համերգասրահ։ Նշենք, որ զույգը նախընտրել է միջոցառման համար նույն ոճի եւ նույն գունային գամմայով հանդերձանք ընտրել։ Հուսով ենք, որ աստղի հետ այս հարաբերությունները երկարատեւ կլինեն: