Ադրբեջանական Haqqin.az-ն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ BBC-ի հետ զրույցին, որտեղ հայ ֆուտբոլիստը, խոսելով իր մանկության մասին, նշել է, որ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ երկրում պատերազմ էր:
Ադրբեջանական կայքը սխալ է թարգմանել այս հոդվածը՝ հենց վերնագրում նշելով, որ Մխիթարյանը պատերազմել է Ադրբեջանի դեմ:
«Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ այդ ժամանակ մենք շատ մեծ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ: Պատերազմ և բարդ իրավիճակ էր»,- այսպես է նշել Մխիթարյանը BBC-ի հետ զրույցում:
«Հայաստանում մեծանալը շատ դժվար էր, քանի որ այդ ժամանակ մենք ունեինք շատ խնդիրներ մեր հարևանների հետ: Մեր երկրում պատերազմ էր: Իրավիճակը բարդ էր: Մինչև երկրից գնալը ես պետք է ծառայեի բանակում: Ես զորակոչվեցի բանակ 20 տարեկանում: Միայն դրանից հետո ինձ թույլ տվեցին մեկնել երկրից»,- գրել է ադրբեջանական կայքը:
Ադրբեջանական կայքը գրել է նա, որ միայն ծառայությունից հետո Մխիթարյանը տեղափոխվեց Ուկրաինա, այնուհետև՝ Գերմանիա և Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան