«Կրակոցների ձայները գյուղում լսվում էին, հրետանուց տները դղրդում էին». Սոթքի բնակիչ
Advertisement 1000 x 90

«Կրակոցների ձայները գյուղում լսվում էին, հրետանուց տները դղրդում էին». Սոթքի բնակիչ

Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների ձայները գյուղում լսվել են: Այս մասին NEWS.am-ին պատմեց Սոթքի բնակիչներից մեկը:

«Հրետանի էին օգտագործում. էն կարգի էր, որ գյուղի տները դղրդում են, բայց տարհանվելու մասին չենք մտածել: Ուղղակի այսօր անասուններին չենք հանել դաշտ, երեխեքին դասի չենք ուղարկել՝ ապահովության համար»,- պատմեց բնակիչը:

Նշենք, որ այս պահին Սոթքի ուղղությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: