Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախխխ։ Հիշո՞ւմ եք էն 100 միլիոն դոլլարը, որ նիկոլենք «Հայաստան» հիմնադրամից վերցրին։ Հիմա հիմնադրամը մի հատ նյութա տարածել, որտեղ հպաաաաարտ ձայնով պատմումա, որ ֆինանսների նախարարությունը իրանց մի հատ թուղթ ա տվել, թե ոնց են ծախսել էդ փողերը ու որ էդ թղթով սաղ լավա։ Հետո էլ թե բա․ «դե շատ կարևոր ա, որ ամեն ինչ լինի բաց, թափանցիկ, ֆլան-ֆստան, դրա համարա անկախ հաշվեքննություն ա պետք»։
Իսկ հիմա գուշակեք, թե ովա էդ «անկախ հաշվեքննությունն» արել։
Հաշվեքննիչ պալատը։ Բայց անգամ հաշվեքննիչ պալատը փորձել ա նենց անի, որ վերջում իրա ջեբը չգցեն։ Եվ ուրեմն ինչա ասում հաշվեքննիչ պալատը։ Նախ հենց սկզբից ասումա, որ «Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է»։ Այլ բառերով ասած՝ ասումա․ «չգիտենք, թե ուր են գնացել էդ փողերը»։
Հետո ասումա, որ չնայած դրան, կա միջոցառումների ցանկ, որոնք, մեջբերում եմ․ «Ըստ կառավարության հաշվետվության, ֆինանսավորվել են՝ այդ թվում նաև Հիմնադրամից ստացված միջոցների հաշվին»։
Ու վերջում էլ ասումա․ «դե որ կառավարությունն ասումա, որ ծախսելա էդ միջոցառումների վրա, եկեք նայենք, որ դրանք լավ միջոցառումներ են էղել»։
Ու այդ պահից սկսած ամբողջ հաշվետվությունը ոչ թե «Հայաստան» հիմնադրամի փողերի ծախսի մասին ա, այլ տարբեր սոցիալական, կրթական, առողջապահական ևն ծրագրերի մասին։ Հիմնադրամի փողերն էդ ամեն ինչին են ուղղվել, թե այլ բանի – էդ արդեն առաջարկվում ա հավատալ կառավարության խոսքին։
Հ․Գ․ Լրացուցիչ հմայք է տալիս այս ամենին այն, որ հիմնադրամի փողերը ծախսողն ու հիմա այդ ծախսը ստուգողը նույն մարդն է․ Ատոմ Ջանջուղազյանը, ով ծախսելուց ֆինանսների նախարարն էր, իսկ հիմա վերահսկիչ պալատի նախագահն է»։