Եթե Հայրիկյանին մի բան պատահի, պատասխանատուն «Ելքն» է լինելու. hayastan24.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Եթե Հայրիկյանին մի բան պատահի, պատասխանատուն «Ելքն» է լինելու. hayastan24.com

hayastan24.com-ը գրում է. Երեկ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում` ձայների 11 «կողմ» 1 «դեմ» հարաբերակցությամբ, որոշվել է ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ: Այս առթիվ Պարույր Հայրիկյանը հայտարարել է.

«Մեր սկզբունքային որոշումն է. ԱԻՄ նախագահությունը քննարկեց ու որոշեց, որ ներկա պայմաններում, իրավիճակում նպատակահարմար է առաջիկա ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքի հետ՝ առանց այնպիսի պահանջներ ներկայացնելու, որոնք մեկ օրվա ընթացքում լուծելի չեն»:

Նախանձում ենք «Ելքին»:

Այսպիսի շանս 100 տարին մեկ է լինում: ԽՍՀՄ-ի գլխավոր այլախոհը, ԽՍՀՄ-ը քանդողը, պետություն կերտողը, Ղարաբաղում հաղթողը, մի խոսքով` անձամբ ինքն է իր կամքով որոշել զարդարել «Ելքի» դաշինքը: Այս իրավիճակում «Ելքը» այլ ելք չունի, քան ընդունել Պարույր Հայրիկյանի առաջարկը, զուռնա-դհոլով, աղուհացով, դրսում և ներսում սալյուտ խփելով նշել այդ պատմական իրադարձությունը: Ու Աստված չանի, եթե մերժեն Հայրիկյանի առաջարկը:

Այդ դեպքում Հայրիկյանի հետ որ մի բան պատահի, դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի «Ելքի» վրա: Մեղք է այս մարդը, մի բան արեք, մեռավ սրա-նրա դռները անարդյունք ծեծելով: Որ դուռը թակեց, ներս չթողեցին, հիմա ձեզանից ի՞նչ է գնում, որ մի հնարով Հայրիկյանին մի անկյուն հատկացնեք ձեր ցուցակներում: Եվ հիշեք` չար ծառը բարի պտուղ չի տա: