«Եթե ընդգրկեի՞ն՝ Հայրիկյանը համաձայն կլինե՞ր ձեռ-ձեռի տալ Օսկանյանի, Օհանյանի և ԿԳԲ-ի ակնհայտ գործակալ ու կրիմինալին սերտաճած այլ սրիկաների հետ»
Advertisement 1000 x 90

«Եթե ընդգրկեի՞ն՝ Հայրիկյանը համաձայն կլինե՞ր ձեռ-ձեռի տալ Օսկանյանի, Օհանյանի և ԿԳԲ-ի ակնհայտ գործակալ ու կրիմինալին սերտաճած այլ սրիկաների հետ»

Գայանե Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրիկյանի քաղաքական վարքագիծն արդեն ոչ միայն ինքն իրեն հակասող տարրեր է պարունակում, այլեւ զրկվել է տարրական տրամաբանությունից ու ամենացավալին՝ նրա քաղաքական կերպարը ոչնչացնելու միտում է արձանագրում։

Ի՞նչ է նշանակում. ԿԳԲ-ն ասել է՝ Հայրիկյանը չլինի։ ԿԳԲ-ի զոհը դարձած ու նրա գործելաոճին քաջ ծանոթ գործիչը դաշինքներին միանալուց առաջ առհասարակ տեղյակ չէ՞ր այդ դաշինքների առաջնորդների՝ մասնավորապես ու դաշինքների՝ ընդհանրապես գործունեության եւ կազմավորման խնդիրների ու նպատակների մասին եւ միայն այն բանից հետո, որ իրեն չեն ընդգրկում այդ գործունեության շրջանակներում, հանկարծ հասկանում է, որ ԿԳԲ-ն է խոչընդոտում։

Իսկ եթե ընդգրկեի՞ն, Հայրիկյանը համաձայն կլինե՞ր ձեռ-ձեռի տալ, Օսկանյանի, Օհանյանի եւ ԿԳԲ-ի ակնհայտ գործակալ ու կրիմինալին սերտաճած այլ սրիկաների հետ ու այդպիսով կիրականացնե՞ր անկախացման իր նվիրական գաղափարը։

Իսկ սկզբունքնե՞րն ու համոզմունքնե՞րը, արդյո՞ք դրանք համընկնում են վերոնշյալ սրիկաների սկզբունքներին (քրեական) ու համոզմունքներին (կրկին քրեական հասկացություններով առաջնորդվող)։

Մի՞թե վերից վար քրեականացված «քաղաքական» հարթակում ընդամենը մեկ մանդատով ու ամբիոնից ճառելով հնարավոր է իրականացնել այն գաղափարը, որը երբեմնի հայրիկյանական անկախությունն է, թե՞ այն նվաճում են հանրային մեծ զանգվածների աջակցության շնորհիվ, որ հեծանիվ հորինելու խնդիր չէ, այլ ընդամենը սկզբունքային առաջնորդների ու նրանց աջակցող ժողովուրդների ու հասարակությունների անհերքելի փորձառություն»։



Նման նյութեր