Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ քարոզչական սադրանք է նախապատրաստել
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ քարոզչական սադրանք է նախապատրաստել

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ-ն և ԵՄ-ն՝ ընդդեմ Լալա-Թեփեի, ՌԴ-ն՝ կողմ։ Ապրիլյան պատերազմի տարելիցին Բաքուն յուրահատուկ քարոզչական սադրանք է նախապատրաստել՝ հրավիրելով երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին մասնակցելու մեկ տարի առաջ զավթած Լելե-Թեփե բարձունքի մատույցներում գտնվող Քյուչուկ գյուղի վերաբնակեցման տոնակատարությանը։

Ընդ որում՝ գյուղի կառուցմանը Բաքուն տրամադրել է նախանձելի գումար՝ 3 միլիոն դոլար։ Սակայն ԱՄՆ և ԵՄ մի շարք դեսպաններ հրաժարվեցին այս քարոզչական ներկայացմանը՝ գիտակցելով Արցախյան կարգավորման ենթատեքստում սեփական պատասխանատվությունը և նման նաաձեռնության սադրիչ բնույթը։ Միաժամանակ, Ալիևի հրավերը պատրաստակամոթյամբ ընդունեցին Հայաստանի «դաշնակիցներ» համարվող ՀԱՊԿ երկրների դիվանագետները, առաջին հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը։ Ողբերգական քառօրյա պատերազմի տարելիցին դիրքորոշումների նման տարբերությունը շատ բան է ասում հայության արժանապատվության և Արցախյան խնդրի լուծման հանդեպ Արևմուտքի և Ռուսաստանի վերաբերմունքի մասին»։



Նման նյութեր