Ես չեմ կարող ամեն մի թափթփուկի պատասխանել. Նարիա Մովսիսյանը՝ նախկին ամուսնուն. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ կարող ամեն մի թափթփուկի պատասխանել. Նարիա Մովսիսյանը՝ նախկին ամուսնուն. life.panorama.am

երասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը բավականին շատ է քննարկվում հանրության կողմից: Դերասանուհու ամուսնությանը, կարճ ժամանակ անց բաժանությանն ու բալիկի ծնունդին, դրանից հետո էլ նախկին ամուսնու հետ սկզբում լավ, ապա վատ հարաբերություններին շատերը հասցրեցին հետևել:

Նաիրայի նախկին ամուսինը երբեմն-երբեմն անձամբ է որոշ մանրամասներ տրամադրում՝ հարցազրույցների միջոցով, այս անգամ Նաիրայի դստեր կենսաբանական հայրը՝ Վան Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ դատի է տվել Նաիրային, որպեսզի երեխային տեսակցելու հնարավորություն ունենա, քանի որ մայրը արգելում է:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի հետ, ով անգամ տեղյակ չէր Վանի հարցազրույցի մասին: Հարցը լսելիս դերասնուհին ծիծաղելով նշեց.

«Շատ ծիծաղելի է, սա շատ նման է վատ որակի կրկեսի»:

Մեր հարցին, թե իսկապես դատական նիստ է կայանալու, Նաիրան հրաժարվեց այդ առումով որևէ մեկնաբանություն տալ, իսկ թե ինչ մեկնաբանություն կտա Վանի հայտարարություններին, պատասխանեց.

«Ես չեմ կարող իմ ստատուսից իջնել ու ամեն մի թափթփուկի պատասխանել»:

Նկատառմանը, թե ինչո՞ւ չի թույլատրում հորը շփվել դստեր հետ, դերասանուհին կտրուկ պատասխանեց.

«Չեմ վստահում: Ոչ մի ծնող իր երեխային նման մարդու չէր վստահի, նախկինում իմ սխալն է եղել, որ վստահել եմ»:

Վանի այն հայտարարությանը, թե Նաիրան շատ լավ հարաբերություններ ունի Վանի մայրիկի և քույրիկի հետ, մեր զրուցակիցը նշեց.

«Ես նրանց հետ շատ լավ հարաբերություններ չունեմ, պարզապես նրանց հետ պահում եմ շփման այնքան սահաման, ինչքան որ պետք է երեխային տեսնելու համար»:

 



Նման նյութեր