Ընդհատվող ծոմն աշխուժացնում է, օգնում է նիհարել և զսպել քաղցը. KCL
Advertisement 1000 x 90

Ընդհատվող ծոմն աշխուժացնում է, օգնում է նիհարել և զսպել քաղցը. KCL

Լոնդոնի Քինգս քոլեջի (KCL) գիտնականները պարզել են, որ ընդհատվող ծոմապահությունը կարող է բարելավել տրամադրությունը, բարձրացնել էներգիան և նվազեցնել քաղցը: Այս մասին հայտնում է քոլեջի կայքը։

Փորձին մասնակցել է 37545 մարդ։ Նրանք առաջին շաբաթվա ընթացքում սնվել են սովորականի պես, իսկ հետո յոթ օր անցել են ընդհատվող ծոմապահության: Նրանք իրենց սմարթֆոնի հատուկ հավելվածին ուղարկում էին ամենօրյա հաշվետվություն՝ իրենց ճաշի ժամերի, էներգիայի, տրամադրության և սովի մասին: Տվյալների վերլուծությունը հաստատել է, որ 10-ժամյա ժամկետով սննդի ընդունման սահմանափակումը և մնացած 14 ժամվա ընթացքում ծոմ պահելը զգալիորեն բարելավում է ինքնազգացողությունը և նվազեցնում սովի զգացումը:

Մասնակիցների 51%-ը, ովքեր ամենախիստ կերպով հետևել են ընդհատվող ծոմապահությանը, նշել են քաշի աննշան կորուստ՝ երկուսից 16 շաբաթվա ընթացքում: Այս արդյունքը համահունչ է այլ ուսումնասիրություններին, որոնք նաև ցույց են տվել, որ սննդի ժամանակի սահմանափակումը հիվանդության բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ կարող է կանխել 2-րդ տիպի շաքարախտը: