ԱՄՆ-ի Յուտայի նահանգից լուսանկարիչն իր երեք տարեկան դստեր համար նախագիծ է ստեղծել Disney ընկերության «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլի ոճով: Այդ մասին փետրվարի 16-ին հայտնել է Mashable-ը:
Ջոշ Ռոսին, որն զբաղվում է առևտրային և գովազդային նախագծերով, ցանկացել է զարմացնել փոքրիկ Նելլիին և տիկնոջ՝ Ռոքսանայի հետ միասին անհրաժեշտ ամեն բան պատրաստել է նկահարանումների համար: Հագուստները հատուկ ստեղծել է դիզայներ Էլլա Դայնայեն:
«Սովորաբար մենք պարզապես այն ենք խաղում, ինչ սիրում են մեր երեխաները: Այս անգամ մենք մի խաղ Էինք խաղում, որը երկուսս էլ սիրում ենք՝ միասին կախարդական լուսանկարներ էինք անում»,-նշել է Ռոսին: Ամերիկացին նաև ցանկանում էր իր օրինակով ոգևորել այն հայրերին, որոնք հազվադեպ են ժամանակ անցկացնում երեխաների հետ: