Ինչի մասին է լռել խորհրդային բժշկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչի մասին է լռել խորհրդային բժշկությունը

ԶԼՄ-ից հայտնի է դարձել, որ ավելի քան 60 տարի գոյություն ունի և վաճառվում է մի դեղ, որը բուժում է շատ հիվանդություններ, սակայն որի գովազդից խուսափում է պաշտոնական բժշկությունը:

Դա «ԱՍԴ» կոչվող դեղամիջոցն է, էժան, դարմանող:

ՌԴ արխիվներից հայտնաբերվել է ԽՍՀՄ ՆԳ Ժողկոմ Բերիայի կողմից Ստալինին գրված զեկուցագիր:

«…Քանի որ պրոֆեսոր Դորոգով Ա. Վ.-ի ստեղծած դեղամիջոցի պաշտոնական բժշկական կիրառումը կհանգեցնի.

– Հիվանդությունների մեծ մասի բուժման ժամկետների նվազման, որպես դրա հետևանք՝ բուժանձնակազմի թվի կրճատման և շատ դեղամիջոցների արդյունաբերական արտադրության նվազման,

– ԽՍՀՄ-ի անաշխատունակ բնակչության կյանքի միջին տևողությունը կմեծացնի միջինում 15-20 տարով, ինչը կհանգեցնի Կենսաթոշակային և

Բնակարանային հիմնադրամների չհիմնավորված ծանրաբեռնվածության,

Առաջարկում եմ ԱՍԴ Ֆ-1, ԱՍԴ Ֆ-2 և ԱՍԴ Ֆ-3 դեղամիջոցները դասել անասնաբուժականների շարքին…»:

Իսկ ներքևում Ստալինի որոշումը.

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»:

ԱՍԴ-Ֆ1-ը մշակել են խիստ գաղտնիության պայմաններում. այն մասին, թե ինչով է զբաղվել դեղը մշակող գիտնական Ալեքսեյ Վլասովիչ Դորոգովը, իմացել են միայն Ստալինը և Բերիան:

Մեծ գիտնականը որպես հումք օգտագործել է գորտեր, իսկ որպես վերամշակման միջոց՝ հյուսվածքների ջերմային սուբլիմացիա՝ հեղուկի խտացմամբ:

Արդյունքում ստացված դեղամիջոցն ունեցել է և՛ հականեխիչ, և՛ խթանիչ, և՛ վերքերն ու խոցերը բուժող հատկություններ:

Դեղամիջոցը փորձերի ֆենոմենալ արդյունքներ է արձանագրել:

1959 թ. ապրիլի 14-ին ԱՍԴ Ֆ-1-ի մասին ամբողջ տեղեկությունը ծածկագրել են:

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ԱՍԴ-ն սկսեցին վաճառել դեղատներում: Այն կարծես կա, բայց մարդկանց մեծ մասի համար գոյություն չունի: Բժիշկների մեծ մասը դրա մասին շատ բան չի լսել. ԱՍԴ-Ֆ1-ը չեն ուսումնասիրում բժշկական համալսարաններում: Իսկ ԱՍԴ-Ֆ2 և ԱՍԴ-Ֆ3-ն օգտագործվում են բացառապես անասնաբուժության մեջ:

Փոխարենը՝ հիմա հայտնի է, որ ԱՍԴն կարող է բուժել առնվազն՝

Փսորիազ և նեյրոդերմիտ,

Տուբերկուլյոզ և բրոնխիալ ասթմա,

Ֆիբրոմիոմա և մաստոպատիա,

Քաղցկեղ,

Պրոստատիտ,

Անպտղություն,

Էկզեմա:

Միակ տհաճությունը ԱՍԴ-ի բավական բնորոշ հոտն է: Դրանից ազատվել Դորոգովի հետևորդները մինչ օրս չեն կարողանում:

Ինչպես պետք է օգտագործել այս դեղամիջոցը (այն գնել կարելի է գրեթե ցանկացած դեղատանը).

Գինեկոլոգիական հիվանդություններ Դեղամիջոցի 1%-անոց ջրային լուծույթը ներարկել: Կրկնել ամեն օր մինչև լիակատար բուժումը:

Հիպերտոնիա Խմել սկսած 5 կաթիլից օրական 2 անգամ: Ամեն օր չափաբաժինն ավելացրեք մեկ կաթիլով, մինչև 2 շաբաթում կաթիլների թիվը հասցնեք 20-ի մեկ անգամվա համար: Ընդունել մինչև ճնշման կարգավորման հստակ նշանները:

Բորբոքային բնույթի աչքի հիվանդություններ Դեղի 3-5 կաթիլը խառնել կես բաժակ եռացած ջրին և խմել: Ընդուել «5 օր խմում եմ, 3 օր հանգիստ» սխեմայով:

Ճաղատացման կանխարգելում և մազարմատների ամրացում ԱՍԴ-2-ի 5%-անոց լուծույթով շփել գլխի մաշկը:

Լյարդի, սրտի, նյարդային համակարգի հիվանդություններ Խմեք: Սկսեք 5 օրից օրական 10-ական կաթիլով: Այն պետք է խառնել կես բաժակ ջրին: Հետո ընդմիջում՝ 3 օր:

Հետո ընդունեք 5 օր 20-ական կաթիլ, հետո 3 օր ընդմիջում արեք: Շրջափուլը պետք է ավարտել 5 օրում, որի ընթացքում պետք է ընդունել օրական 25 կաթիլ:

Երիկամի և միզապարկի հիվանդություններ Ստանդարտ սխեմայով:

Ատամի ցավ Բամբակը թրջեք ԱՍԴ-Ֆ2-ի մեջ և դրեք բորբոքված տեղին:

Իմպոտենցիա Ընդունել 3-5-ական կաթիլ 5 օր անընդմեջ: Նախապես խառնել մեկ բաժակ ջրին և ընդունել ուտելուց առաջ:

Գաստրիտ Չափաբաժինը ստանդարտ է, բայց ընդունել օրական 1 անգամից ոչ հաճախ:

Հոդատապ, ավշահանգույցների բորբոքում, ռևմատիզմ Չափաբաժինը և կիրառման սխեման ստանդարտ են, բայց կարելի է ուժեղացնել թրջոցների միջոցով: Դրանք պետք է դնել ցավոտ մասերին: Այդպիսի սպեղանի պատրաստելու համար 5 կաթիլ դեղամիջոցը խառնեք 100 մլ ջրին:

Ռադիկուլիտ 1 բաժակ ջրին 1 թ. գ. ԱՍԴ-2, ընդունել օրական 2 անգամ մինչև առողջանալը:

Տուբերկուլյոզ Լուծույթը խմել առավոտյան օրը մեկ անգամ քաղցած վիճակում, ուտելուց կես ժամ առաջ: Սկսեք եռացած ջրում լուծված 5 կաթիլից: Ամեն փուլի հետ (5՝ 3-ից հետո) լուծույթի խտությունը մեծացրեք սզբում մինչև 10, հետո մինչև 15 կաթիլ: Բուժման լրիվ շրջափուլը կտևի մոտ 3 ամիս:

Նյութի աղբյուրը՝ EnterTrain.1in.am