Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը ՌԴ-ում մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու
Advertisement 1000 x 90

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը ՌԴ-ում մահացու վրաերթի է ենթարկել 2 մարդու

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը մահացու վրաերթի է ենթարկել ՌԴ ՃՈ աշխատակցին և վարորդին։ Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, վթարը տեղի է ունեցել մարտի 23-ին՝ Ստրավրոպոլի երկրամասում։ Այս մասին գրում է Asekose.am-ը։

Արմեն Ֆիշյանն իր ամենագնացով ուղևորվում էր Միներալնիե Վոդի։ «Կավկազ» ավտոճանապարհի 284-րդ կմ-ին վերջինս վրաերթի է ենթարկել ոստիկանության լեյտենանտին և վարորդին, որին ՃՈ աշխատակիցը կանգնեցրել էր՝ տուգանելու համար։ Արդյունքում երկուսն էլ մահացել են։ Դրանից հետո Ֆիշյանը փախուստի է դիմել։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ Ֆիշյանը պնդել է, թե ոչ ոքի վրաերթի չի ենթարկել, բայց թե որտեղից է մեքենայի վրա արյուն հայտնվել, չի կարողացել բացատրել։ Ֆիշյանի դեմ քրգործ է հարուցվել։ Նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում



Նման նյութեր