61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։
Այս մասին հայտնում է «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումը», որի խորհրդի անդամ էր նաև Կարեն Սարիբեկյանը։
Նա 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։