Wildberries-ի վաճառողները կարող են հաճախորդներին միավորներ տալ նրանց գրած կարծիքի համար․ ի՞նչ կարելի է անել միավորներով
Advertisement 1000 x 90

Wildberries-ի վաճառողները կարող են հաճախորդներին միավորներ տալ նրանց գրած կարծիքի համար․ ի՞նչ կարելի է անել միավորներով

Ռուսական խոշորագույն առցանց առևտրի հարթակ Wildberries-ի թիմը սկսել է փորձարկել «Միավորներ՝ կարծիքի դիմաց» նոր գործիքը: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դա վաճառողներին կօգնի մոտիվացնել գնորդներին, որպեսզի վերջիններս ապրանքների վերաբերյալ կարծիքներ գրեն։

Ըստ Wildberries-ի՝ յուրաքանչյուր կարծիքի դիմաց գնորդը վաճառողից կստանա բոնուսային միավորներ, որոնք «լիովին համարժեք են ռուբլուն»: Բոնուսային միավորներ վաստակելու համար գնորդը պետք է կարծիք գրի ապրանքն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում, իսկ միավորները կարելի է ստանալ կարծիքը գրելուց 14 օր հետո: Այս միավորները կարող են ծախսվել հարթակում ցանկացած գնում անելու համար։

Այս պահին բոնուսներ կարող են ստանալ կայքի և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի օգտատերերը, որոնք տեղադրել են Wildberries հավելվածի ամենավերջին տարբերակը։ Միավորներ վաստակելու գործիքը iOS օպերացիոն համակարգում կհայտնվի ավելի ուշ: Նոր գործառույթը հասանելի է վաճառողների թեստային խմբին: Ապագայում այն աստիճանաբար կընդլայնվի և հասանելի կլինի Wildberries-ի բոլոր գործընկերների համար:



Նման նյութեր