Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթել է Ջիբրալթարին
Advertisement 1000 x 90

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հաղթել է Ջիբրալթարին

ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի Մ16 հավաքականին:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլը խփել է Գրենիկ Պետրոսյանը:

Մրցաշարի առաջին խաղում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին նվազագույն հաշվով զիջել էր Մալթայի իր հասակակիցներին:

Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով.

12. Նարեկ Պողոսյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան

armsport.am