Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 17-ի համեմատ բարձր է 20 սանտիմետրով
Advertisement 1000 x 90

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 17-ի համեմատ բարձր է 20 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 2017 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել  է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում  Սևանա լիճը ստորերկրյա ճանապարհով մուտք է ունեցել 3 միլիոն 885 խորանարդ մետր ջուր, փոխարենը  Արփա-Սևան թունելային ջրատարով առայժմ մուտք ու Սևան-Հրազդան ջրանցքով  ելք առայժմ չի ունեցել: Սևան թափվող գետերն առայժմ գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: Սևանա լիճը սառցե կապանքներում է հայտնվել գրեթե ամբողջությամբ:

Խոսրով Խլղաթյան

Լուսանկարը՝ Լուսին Դավթյանի