Դուբայի միլիոնատերը մի ամբողջ մասնավոր կղզի է գնել, որպեսզի նրա կինը կարողանա հանգիստ բիկինի հագնել։ Համենայն դեպս, այդպես է ասում նրա կինը՝ Սուդի Ալ Նադակը։
26-ամյա ինֆլյուենսերը ամուսնացել է 32-ամյա Ջամալ Ալ Նադակի հետ Դուբայից, եւ նա հաճախ տեսանյութեր է հրապարակում իր շքեղ կյանքից Instagram-ի եւ TikTok-ի իր էջերում։
Բոլորովին վերջերս նա գրառում հրապարակեց իր 1,3 մլն բաժանորդների համար՝ հայտնելով. «Նա ինձ համար կղզի է գնել, ուստի ես կարող եմ հագնել այն, ինչ ցանկանամ»։
Ասիայում գտնվող մասնավոր կղզու կադրերում, որը, ինչպես տեղեկացվում է, մոտ 50 մլն դոլար արժե, Սուդին տեսագրել է կղզու` բյուրեղյա մաքրությամբ ջուրն ու արմավենիները։
«Ես սահմաններ եմ գծել, եւ այն վայել է ինձ»,- գրել է նա մակագրությունում։ Սուդին արտասովոր նվեր է ստացել, որպեսզի բիկինիով արեւահարվի միայնության մեջ եւ կողմնակի աչքերից հեռու։
«Այժմ ես կղզին պահում եմ միայն ինձ եւ ամուսնուս համար»,- գրել է նա։ «Բայց ի վերջո ես կհրավիրեմ ոչ մեծ թվով կանանց, որպեսզի նրանք ուղեկցեն ինձ»։
Սուդին նշել է, որ կղզին ամուսնու լավագույն ներդրումն է այսօրվա դրությամբ, այն բանից հետո, երբ ամուսինն ավելի վաղ նրան էր նվիրել մաքուր ոսկի, դիզայներական պայուսակներ եւ տուն։ «Ես կարծում եմ՝ այն աշխարհում, որում ապրում ենք, շատ կարեւոր է անվտանգ տեղ ունենալը»,- ասել է նա։