Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նման դիվային «ընտրական» օրենսգիրք չեմ տեսել. այնպիսի տպավորություն է, կարծես անձամբ սատանան է գրել:
«Ռեյտինգային» թեկնածուները «աշխատելու» են ոչ միայն հակառակորդ կուսակցությունների ու նրանց թեկնածուների դեմ, այլև իրենք իրենց համակուսակցական ընկերների (չակերտ դնելուց հոգնեցի) դեմ՝ ամեն օրինական,անօրինական ու անբարոյական միջոցներով փորձելով ձայներ հավաքել՝ անձամբ իրենց օգտին, որից կախված է իրենց մանդատի ապագան, բայց, փաստորեն, կուսակցության օգտին. հիասթափվելով և թշնամանալով, թե՛ իրարից, վերջին հաշվով, թե՛ կուսակցությունից, որը, կարելի է ասել, միակ շահողն է լինելու՝ ի դեմս մի քանի հոգու:
Իզուր չէ ասված. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա. և, եթե սատանան սատանային հանում է,ուրեմն ինքն իր մեջ բաժանվեց. արդ նրա թագավորությունն ինչպես կանգուն կմնա»/Մատթ.12.25/ իր մեջ բաժանված ամեն կուսակցություն…
Այս ընտրություններից հետո, ցավոք, կավելանան հիասթափությունները, պառակտվածությունը,թշնամանքը (դեպքեր շատ կլինեն): Փա՜ռք Աստծո,որ գոնե արտաքին թշնամու առաջ միշտ միասնական ենք»: