«Դարի հանցագործը: Անհապաղ գտնել և հենց առաջին պատի տակ գնդակահարել…»
Advertisement 1000 x 90

«Դարի հանցագործը: Անհապաղ գտնել և հենց առաջին պատի տակ գնդակահարել…»

Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից ԵՐԿՈՒ ՏՈՒՓ ՍՈՒՐՃԻ գողության հանգամանքները։

Ух! Проклятый! Расхититель социалистической собственности! Ух, мерзавец!
Դարի հանցագործը: Անհապաղ գտնել և հենց առաջին պատի տակ գնդակահարել… Անհրաժեշտության դեպքում, կարելի է ոտքի հանել նաև բանակը…»:

Հիշեցնենք, քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մթերային խանութից կատարված գողության հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016թ. նոյեմբերի 30-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:43-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող մթերային խանութից գաղտնի հափշտակել է երկու տուփ սուրճ»:

 



Նման նյութեր