Ամերիկյան ԶԼՄ-ները ներգաղթի հարցը համարել են ԱՄՆ-ի ամենակենսական հիմնախնդիրը
Advertisement 1000 x 90

Ամերիկյան ԶԼՄ-ները ներգաղթի հարցը համարել են ԱՄՆ-ի ամենակենսական հիմնախնդիրը

ԱՄՆ-ում միգրացիայի հարցը, որը լուրջ բանավեճ է առաջացրել հասարակության մեջ, համարվել է երկրի համար ներկայիս ամենակարևոր հիմնախնդիրը: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ բերելով CBS հեռուստաընկերության հարցախույզի տվյալները:

«Շատ ամերիկացիներ ներգաղթի իրադրության կարգավորումն  ավելի շատ են ցանկանում, քան ներկայիս ցանկացած այլ հիմնախնդրի: Այս պահին հարցմանը մասնակցած ամերիկացիների 39 տոկոսը հավանություն է տալիս ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Հարցվածների 55 տոկոսը հավանություն չի տալիս այս հիմնախնդրի շուրջը նախագահի գործունեությանը»,- Fox News-ի եթերում ասել է քաղաքական մեկնաբան Բիլ Օ’Ռայլին:

Նրա խոսքով՝ հարցման թվերը «չպետք է զարմացնեն», քանի որ զանգվածային լրատվամիջոցներն, ամբողջությամբ վերցված, Թրամփին խստորեն քննադատում են քրեական բնույթի խախտումներ կատարած ներգաղթյալներին երկրից վտարելու վերաբերյալ նրա «ագրեսիվ կարգադրությունների» համար: Ըստ որում Օ’Ռայլին նշել է, որ Թրամփի քննադատները նույնիսկ չեն ցանկանում նկատի առնել «քրեական» բառը, իսկ դրա փոխարեն միշտ խոսում են խաղաղ ներգաղթյալների մասին:

Մասնավորապես, Fox News-ը հրապարակել է Լոս Անջելեսի նախկին քաղաքագլուխ Անտոնիո Վիլարայգոսայի կարծիքը, որն ասում է, թե «բարոյական չէ» երեխաներին բաժանել իրենց մայրերից, որոնք իրավախախտումներ են կատարել: Նախկին քաղաքագլուխը նաև քննադատության է ենթարկել այն, որ այժմ իշխանություններն ընդլայնել են իրավախախտումների քրեական ցուցակը, մասնավորապես, «սահմանի հաճախակի անցումները և կեղծ փաստաթղթերի օգտագործումը:

«Այսինքն՝ նախկին քաղաքագլխի համար նորմալ է, որ լինեն անօրինական ներգաղթյալներ: Նշանակում է, նախկին քաղաքագլուխը սահմանի բացու՞մ է ցանկանում»,- ասել է Օ’Ռայլին: Նրա կարծիքով՝ նախագահ Թրամփը ցանկանում է ԱՄՆ-ում վերականգնել օրենքի գերակայությունը, մասնավորապես, ներգաղթի բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր