«Մենք, 2008-ի մեջ մնացածներս, երևի ամենադժբախտն ենք»
Advertisement 1000 x 90

«Մենք, 2008-ի մեջ մնացածներս, երևի ամենադժբախտն ենք»

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերս այդպես էլ մնացինք 2008-ի մարտի 1-ում։ Մնացինք շոկի մեջ` մտածելով, որ տեսածներս չար երազ է, չի կարող ամեն ինչ այսպես ավարտվել։

Մնացինք ու ապշած հետևում ենք, թե ոնց են փորձում մաքրագրել տեղի ունեցածը` հանուն սեփական շահերի հետզհետե արդարացնում ու պատասխանատվությունից ազատել փորձում մի ամբողջ ժողովուրդ կոտրածներին, մի ամբողջ պետություն ռելսերից դուրս շպրտածներին։

Չկա տարբերություն, թե երբ է դա արվում` 2008-ին կոալիցիա կազմելով, թե այսօր` դաշինքվելով։
Հանցանքը պարտակելը բիզնեսի վերածածները մեր արդի պատմության գարշելի տեսակը դարձան` ապականելով թե՛ ընտրություն կոչվածը, թե՛ ընդդիմություն հասկացությունը և թե՛ բարոյականության չափանիշները։

Մենք, 2008-ի մեջ մնացածներս, երևի ամենադժբախտն ենք, որ չենք կարողանում մոռանալ ու համակերպվել, արդարացնել ու մաքրագրել, չենք կարողանում այլևս հավատալ ու վստահել»։