Վանդալիզմ Երևանում. քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող զրուցարանից գողացել են հուշաքարը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վանդալիզմ Երևանում. քառօրյա պատերազմի հերոսի անունը կրող զրուցարանից գողացել են հուշաքարը. shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար հայրենիքի համար կյանքը տված Գրիշա Հարությունյանի հարազատները նկատել են, որ իրենց բակում կառուցված զրուցարանի պատի վրայից անհետացել է հերոսի անունով տեղադրված հուշաքարը:

Կատարվածի մասին հերոսի մայրը՝ տիկին Անահիտը, տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանները ժամանել են հերոսի անունը կրող զրուցարան, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների 40 շենքի բակում։

Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մեր շենքում քառօրյա պատերազմի 2 նահատակված հերոս ունենք և այս զրուցարանը կառուցել էին և նրանց, և 2016 թվականի մյուս հերոս տղերքի հիշատակին։ Այսօր առավոտյան իմացանք, որ Գրիշի մայրը նկատել է, որ հուշաքարը պոկել ու տարել են։ Սրան անուն չկա տալու։ Դա վանդալիզմ է, բայց որ հայը նման վանդալիզմի հեղինակ կլինի, դա ներելի չէ։ Հիմա, չգիտենք՝ արդյո՞ք ոստիկանությունը կբացահայտի…»։

Ամբողջությամբ՝ shamshyan.com



Նման նյութեր