Ինչպես են ադրբեջանցիները փորձում ապատեղեկատվությունը տարածել հայկական համացանցում. asekose.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են ադրբեջանցիները փորձում ապատեղեկատվությունը տարածել հայկական համացանցում. asekose.am

Վերջին օրերին  արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը աճեցնելուն զուգահետ ադրբեջանցիները փորձում են իրենց ոճին բնորոշ  ապատեղեկատվություն տարածել համացանցում: Նրանք հայկական անուն-ազգանուններով ֆեյսբուքյան էջեր են բացում, ապա  նյութեր են տարածում` ամեն անգամ ներկայացնելով իբր հայկական կողմի կրած կորուստների թիվը կամ այդ փաստն «ապացուցող» տեսանյութեր:

Այսօր նույնպես ադրբեջանցիները տեսանյութ էին տարածել, թե իբր  իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ: Սակայն իրականում տեսանյութը բեմադրություն է և այնքան վատ է մոնտաժված, որ երևում են ինչպես նկարահանման վայրի հետևում գտնվող լուսավոր քաղաքը, այնպես էլ ադրբեջանցի զինվորների անտաղանդ խաղը:

Նշված՝ անհաջող մոնտաժված տեսանյութը կարող եք դիտել ստորև, սակայն մեր կողմից մոնտաժված տարբերակով:

Ավելի մանրամասն՝ asekose.am



Նման նյութեր