Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մանչեսթեր Յունայթեդն առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ավարտեց «Բորնմութի» հետ հանդիպումը:

Հանդիպման 23-րդ րոպեին Մարկոս Ռոխոն բացել է հաշիվը:

40-րդ րոպեին Քինգը 11 մետրանոցից դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը:

Առաջին խաղակեսի վերջին րոպեից հյուրերը գործել են 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Սուրմանը:

«Յունայթեդը», 2-րդ խաղակեսում ունենալով զգալի առավելություն, չի կարողացել հաղթանակ տանել: 72-րդ րոպեին էլ Զլատան Իբրահիմովիչը չի կարողացել իրացնել 11 մետրանոցը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել խաղը:

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում:

armsport.am