Վատ սովորություններ, որ անում ենք ուտելուց հետո
Advertisement 1000 x 90

Վատ սովորություններ, որ անում ենք ուտելուց հետո

Սովորություններից հրաժարվելը բավական դժվար է: Եթե ցանկանում եք լավացնել առողջությունը և գեղեցիկ կեցվածք ունենալ, ապա փորձեք հետևել մասնագետների խորհուրդներին, այդ թվում՝ հրաժարվեք 7 վատ սովորություններից, որ անում եք ուտելուց հետ:

Ծխելը – Մասնագետները զգուշացնում են, որ ուտելուց անմիջապես հետո ծխելն էլ ավելի վնասակար է, քանի որ ուտելուց հետո մեկ ծխախոտը համարժեք է 10 ծխախոտ ծխելուն:

Միրգ – Օրգանիզմը կարող է արագ մարսել միրգը, բայց եթե այն ուտում եք սնվելուց անմիջապես հետո, ապա միրգը մնում է ստամոքսում երկար ժամանակ և փտում է, արտազատում է գազեր և տոքսիններ, որոնք կարող են ցելյուլիտ առաջացնել:

Թեյ – Այս սովորությունը նույնպես լավ չէ, չնայած շատ մարդիկ այդպես էլ անում են: Թեյի կոֆեինը դանդաղեցնում է մարսողությունը, ինչը կարող է խնդիրներ առաջացնել սակավարյունությամբ տառապող մարդու մոտ: Սակավարյունությամբ տառապող մարդիկ ուտելուց հետո առնվազն 1 ժամ չպետք է թեյ խմեն:

Լողանալ – Այս դեպքում, մեր տատիկներն ու մայրերն իրավացի էին, բայց մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս չլողանալ ուտելուց հետ: Ջուրը լավացնում է արյան հոսքն ամբողջ օրգանիզմում, բայց ուտելուց հետո մեր արյունը գնում է դեպի ստամոքս, որտեղ էլ տեղի է ունենում մարսողությունը: Երբ լոգանք ենք ընդունում, մեր օրգանիզմը ջերմային փոփոխությունների է ենթարկվում:

Վարժություններ – Գրեթե բոլորս էլ ունենք այս սովորությունը, բայց որովայնի մարզանքներն ուտելուց հետո կարող են հանգեցնել աղիների լայնացման և մարսողության ուշացման:

Քնելը – Սա նույնպես հայտնի ճշմարտություններից մեկն է: Երբ մենք քնած ենք, մեր օրգանիզմի բոլոր ֆունկցիաները նույնպես քնած են՝ ուղեղի հետ մեկտեղ, և խորհուրդ չի տրվում քնել ուտելուց հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը