Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մարտի 8-ին Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվել են այն կարգավորման փոփոխությունները, որով առանց այցագրերի Եվրամիություն այցելող երկրների ցուցակում մտցվել է Վրաստանը:
«Վրաստանի բոլոր քաղաքացիներին շնորհավորում ենք այս կարևոր որոշման առթիվ: Եվրամիության երկրների հետ անայցագիր ռեժիմի սահմանումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խորացմանը, ուսանողների փոխանակման ծրագրերի ակտիվացմանը»,- ասված է գերատեսչության հաղորդարգության մեջ:
Դիվանագիտական գերատեսչության տեղեկատվությամբ՝ սույն կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 20 օր անց՝ մարտի 28-ին:
Դրանում նշված է, որ առանց այցագրերի Եվրամիության երկրներ ուղևորություններից կարող են օգտվել Հարավային Օսիայում և Աբխազիայում բնակվող Վրաստանի քաղաքացիները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: